Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz մրցաշարի հաղթող | Region

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz մրցաշարի հաղթող

Օգոստոս 16,2025 12:01

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս ներկայացնում է ԱՄՆ-ը, հաղթել է հեղինակավոր «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz» մրցաշարում:

Բլիցի 16-րդ տուրում ոչ-ոքի խաղալով ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ՝ Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մյուս մրցակիցների համար՝ հռչակվելով չեմպիոն և վաստակելով 40 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:

Նշենք, որ «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 175 հազար ԱՄՆ դոլար:

armsport.am

Նորություններ