Ինչպե՞ս հացը դաշտից հասցնել տուն․ գյուղացու վախերն ու խնդիրները | Region

Ինչպե՞ս հացը դաշտից հասցնել տուն․ գյուղացու վախերն ու խնդիրները

Օգոստոս 16,2025 17:00

Շիրակի մարզում ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ Ցածրադիր հատվածներում այն ավարտվել է, իսկ Աշոցք և Ամասիա համայնքներում ընթացքի մեջ է։ Անկախ ժամանակահատվածի տարբերությունից, գյուղացուն մտահոգող խնդիրները նույնն են՝ հնամաշ տեխնիկա, թանկ վառելիք, ոռոգման ջրի բացակայություն, բնության քմահաճություն, ապահովագրության բացակայություն և այլն։

Հնամաշ տեխնիկայի և թանկ պահեստամասերի խնդիրը մտահոգում է բոլոր գյուղացիներին, քանի որ նրանք օգտվում են կոմբայնավարի ծառայությունից և ստիպված են ավելի շատ վճարել բերքահավաքի ժամանակ։

Թեև գյուղատնտեսներն այս տարվա բերքից գոհ են, սակայն հիշում են տարբեր տարիներին կրած վնասներն ու պետական կառույցների անտարբերությունը։ Խոստումներ շատ են տրվել ու մոռացվել, սակայն գյուղացին սովորաբար մնում է միայնակ և անպաշտպան՝ կարկուտի, երաշտի և անգամ մկների դիմաց։

Հաջորդ տարիների ռիսկերն ու կորուստներն էլ անկանխատեսելի են, քանի որ հացահատիկային մշակաբույսերի դեպքում ապահովագրման մեխանիզմ չի գործում։

 

 

Նորություններ