Հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավասարդյանը դատապարտվեց ազատազրկման 1,6 տարի ժամկետով

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը դատարանի այսօրվա վճռով դատապարտվեց ազատազրկման 1,6 տարի ժամկետով, նույնքան ժամկետով էլ զրկվեց վարորդական իրավունքից:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց տուժող կողմի գույքային հայցը և վճռեց հօգուտ Մնացական Մնացականյանի Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 միլիոն դրամ՝որպես հանցագործության հատուցում:
Հանրային մեղադրողը պահանջում էր Նավասարդյանի նկատմամբ պատիժ կիրառել ազատազրկում 2 տարի 6 ամսով, և որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:
Սոնա Մնացականյանի ընտանիքը պահանջել է 4 տարվա ազատազրկում։ 2022 թվականին Երաևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց 29 ամյա հղի Սոնա Մնացականյանին։