Նինա Կարապետյանցը դադարեցնում է իրավապաշտպան գործունեությունը․հիմնադրվել է «Նժար» նոր շարժումը, որը սահմանադրական փոփոխություններ կառաջարկի

Նինա Կարապետյանցը դադարեցնում է իրավապաշտպան գործունեությունը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում։
«Շուրջ 25 տարի ես զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ: 25 տարիները ինձ համար բավարար էին, որպեսզի կարողանայի գնահատել, համեմամտել այն, ինչ մենք ունեցել ենք ժամանակին, և այն, ինչ ունենք հիմա: Ցավալիորեն թե´ իրավապաշտպանությունը, թե´ քաղհասարակությունը շատ լուրջ հետընթաց են ապրել, և ես կասեի, որ մենք գտնվում ենք կազմաքանդման իրավիճակում։ Դա վերաբերում է ոչ միայն պետական կառույցներին, այլեւ քաղհասարակությանը՝ ամենակարեւոր ինստիտուտներից մեկին, առանց որի հնարավոր չէ կառուցել պետություն, ժողովրդավարություն, հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ կառավարում: Մենք տեւական ժամանակ գնացել ենք մի ճանապարհով, որը չեզոքացրել է արժեքները ամեն ինչում, իսկ դա չէր կարող հետեւանք չունենալ քաղհասարակության վրա»,-ասաց Կարապետյանցը։
Նա հայտարարեց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադրման մասին, նշելով, որ կազմակերպությունը կոնկրետ ծրագրեր ու գործողություններ։
«Նժար»-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Արտաշես Իկոնոմովն էլ հայտարարեց, որ շարժման նպատակը երկրի խնդիրների խորքային վերլուծությունն է ու դրանց ուղղությամբ լուծումներ գտնելը։
Նա ասաց՝ ՀՀ-ում ոչ միայն կառավարման, այլեւ իրավական, սահմանադրական կարգի համակարգային քայքայման գործընթաց է, ու այդ ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին 30 տարին։ Դրանք, ըստ բանախոսի, պայմանավորված են պետականության հիմքում իսկական ազգային ինքնորոշման բացակայությամբ։ Ըստ Իկոմնոմովի՝ անկախությունից ի վեր իրավունքի գերակայությունը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանը, իսկ սահմանադրությունները դիտարկվել են որպես գործիք իշխանության պահպանման համար։
Իկոնոմովը ներկայացրեց նաև այն 5 հիմնական հենասյուները, որոնց վրա հիմնված է իրենց շարժման տեսլականը: Դրանք են՝ արժանապատվությունն ու ազատությունը, կայուն անվտանգությունը, օօրենքի գերակայությունը, արժանապատիվ բարեկեցեւթյունը և կարողունակ կառավարումը: Իսկ այս հենասյուները կյանքի կոչելու համար մշակվել է կոնկրետ «ինստիտուցիոնալ ճարտարապետություն», որն էլ պետք է դառնա իրենց պատկերացրած նոր պետության «կմախքը»:
Նա վստահեցրեց, որ աշնանը կներկայացնեն կառավարության իրենց ծրագիրը, երբ հայտնի կլինի նաև վարչապետի իրենց թեկնածուն։
Նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանն էլ հավելեց, որ այս նոր շարժումը մի քանի փոփոխություններ են բերելու հասարակությունում։ Օրինակ՝ պետական խորհուրդի ինստիտուտ են փորձելու ներդնել պետական կառավարման մեջ․«Մեր գնահատմամբ՝ դա այն պակասող օղակն է, որը փխրուն ժողովրդավարություն ունեցող պետությունների համար կարող է լինել կառավարման արդունավետության կտրուկ բարձրացման հնարավորություն՝ հակակշիռ ձևավորելով»։
Նա նաև ասաց, որ այլ առաջարկներ էլ ունեն, օրինակ մարզերում ինքավարության բարձրացման հետ կապված։
Նա նշեց, որ շարժումը սահմանադրական փոփոխությունների փաթեթը կներկայացնի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին։
Նիկոլ Մարգարյան