Արթուր Ալեքսանյանն ընդգրկված չէ աշխարհի առաջնության համար Հայաստանի հավաքականի նախնական կազմում | Region

Արթուր Ալեքսանյանն ընդգրկված չէ աշխարհի առաջնության համար Հայաստանի հավաքականի նախնական կազմում

Օգոստոս 20,2025 17:35

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Զեգրաբում կայանալիք աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։

Նորություններ