Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ
Օգոստոս 20,2025 21:58
Հայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին:
«Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։
Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված ԵՄ առաքելության ջանքերի առանցքային մասը»,- գրված է առաքելության ֆեյսբուքյան էջում:

Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
