Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների ազատելու հարցը պետք է լուծվի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում․Փաշինյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների ազատելու հարցը պետք է լուծվի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության տրամաբանությունն այն է, որ այո, արձանագրելով, որ ՀՀ ինքիշխան տարածքի շուրջ 240 կմ տարածք օկուպացված է, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, մենք պետք է առերեսվենք, որ Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության ներքո։
Մենք բազմիցս Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք Ալմա Աթիի հռչակագրով, իսկ այս հռչակագիրը արձանագրում է, որ հայկական ԽՍՀ տարածքը նույնական է ՀՀ տարածքի հետ։ Նույնը՝ Ադրբեջանի դեպքում։
Մենք այդ սահմանները գծանշող բոլոր քարտեզներն ունենք»,-ասաց Փաշինյանը։ Նա ասաց, որ Կիրանցի հատվածը հենց այս քարտեզներով է սահանազատվել։
«Եթե կլինի մտադրություն իրականացնել որոշ տարածքների փոփոխություն՝ համամեասնորեն, ասինքն՝ 1 քառակուսի կիլոմետրը փոխել մեկ այլ 1 քառակուսի կիլոմետրի հետ, այդ հարցով մենք պետք է դիմենք ժողովրդին՝ համաձայն է, թե ոչ»,-վստահեցրեց վարչապետը։