Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով

Այսօր դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող կողմի միջնորդությունն ընդունեց և որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը։
Դատավորը հայտարարեց, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Նշենք, որ փաստաբանների մեծ մասը բոյկոտել դատական նիստը, նրանք չէին ներկայացել դատարան։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ անընդունելի է համարում առանց հիմնավոր պատճառի առկայության փաստաբանների դատարան չներկայանալը, նրանք առաջարկեցին առանց փաստաբանների ներկայության քննել մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Մեղադրյալները, սակայն, հայտարարեցին, որ դա իրենց իրավունքների խախտում է։ «Առանց փաստաբանների ներկայության մեր կալանքի հարցը չի կարող քննարկվել»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։