Վերսկսվել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը
Օգոստոս 23,2025 11:00

Այսօր` ժամը 06։00-ից, վերսկսվել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին` ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: