ՊՆ դիրքերից մեկում կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է նախաքննություն
Օգոստոս 26,2025 11:22

ՀՀ ՊՆ դիրքերից մեկից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնել է ՔԿ-ն: