Հովհաննեսն ամբողջ գիշեր լողացել է Սևանում՝ հաղթահարելով տարածության կեսից ավելին
Օգոստոս 28,2025 12:11

Հովհաննես Գաբրիելյանը մոտ է Գինեսի ռեկորդ սահմանելուն։ Նա առանց հատուկ միջոցների լողալով անցնում է Սևանա լիճը և պետք է հաղթահարի 74կմ տարածություն։
Մասնագիտությամբ տնտեսագետ լողորդն իր անհատական մարաթոնի մեկնարկը տվել է օգոստոսի 28-ին ժ․16։00-ին՝ Կարճաղբյուր համայնքի լողափից, և նախատեսում է ավարտին հասցնել այսօր՝ օգոստոսի 28-ին, Փիրուզե լողափում:
Հովհաննես Գաբրիելյանն ամբողջ գիշեր լողացել է՝ հաղթահարելով տարածության կեսից ավելին։ Նրան նավակով ուղեկցում է աջակցող թիմը, որն ընթացքում լողորդին ապահովել է ջրով և սննդով։
Հովհաննեսի խոսքով՝ իր նպատակը միայն ռեկորդ սահմանելը չէ, կարևոր է նաև առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության մասսայականացումը։