«Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից եկեղեցու հետևորդների ջանքերով։ Ես առաջնորդելու եմ այդ գործընթացը, որի դրսևորումներն առաջիկայում կտեսնեք»․Փաշինյան | Region

«Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից եկեղեցու հետևորդների ջանքերով։ Ես առաջնորդելու եմ այդ գործընթացը, որի դրսևորումներն առաջիկայում կտեսնեք»․Փաշինյան

Օգոստոս 28,2025 12:48

Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները չեն փոխվել և չեն կարող փոխվել որևէ հանգամանքի ներքո, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ մեկ ամիս առաջ հայտարարել էիք, որ ձեր ընտրողների և եկեղեցու հետևորդների հետ պետք է հանդիպեք Էջմիածնում Վեհարանը Վեհափառից ազատելու համար, սակայն տևական ժամանակ ոչինչ չեք անում այդ ուղղությամբ, արդյոք մտքափոխվել եք։

«Այո, ես որոշակի պլաններ ունեի և ունեմ, բայց այդ պլանները չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը։ Այո, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի եկեղեցեու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ։ Ես առաջնորդելու եմ այդ գործընթացը, և առաջիկայում դրա դրսևորումները դուք անպայման կտեսնեք»,-ասաց Փաշինյանը։

Նորություններ