90 մլն-ը հողի տակ մնաց, ջուրը՝ սարերում․ Շիրակում ծորակներից ցեխաջուր է հոսում | Region

90 մլն-ը հողի տակ մնաց, ջուրը՝ սարերում․ Շիրակում ծորակներից ցեխաջուր է հոսում

Սեպտեմբեր 08,2025 11:50

Գյումրիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող Շիրակ գյուղը մաքուր խմելու ջրով դեռ ապահովված չէ։ Գյուղացիների միակ վստահելի ջրի աղբյուրը սարերում է, որտեղից նրանք ամեն օր ձեռքով ջուր են կրում։

Տների ծորակներից հոսող ջուրը աղտոտ է և անպիտան խմելու համար, նույնիսկ ֆիլտրերը չեն կարողանում մաքրել այն։ Գյուղը մասնակիորեն սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, սակայն ընդամենը 30%-ի համար։ Մյուս բնակիչները կախում ունեն խորհրդային ժամանակների ջրագծից, որն արդեն քայքայված է։

21-րդ դարում մարզկենտրոն Գյումրիի հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչները դեռ իրենց հույսը դրել են սարերի աղբյուրի վրա, քանի որ պետական ու միջազգային ներդրումներն արդյունք չեն տվել՝ թղթի վրա մնացած նախագծերի պատճառով։

Նորություններ