Ինչպե՞ս են ապրում և ինչո՞վ են հպարտանում հայ-թուրքական սահմանի եզրին տեղակայված գյուղի բնակիչները

Ջրափի գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիից 33կմ հեռավորության վրա: Նախկինում մի քանի անվանում է ունեցել: Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ․-ին` Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո:
Բնակավայրի վարչական ղեկավար Արտավազդ Մանուկյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Ջրափիում փաստացի բնակվում է 450 մարդ: Տեղի միջնակարգ դպրոցում սովորում է 83 աշակերտ, որոնք շուտով կտեղափոխվեն նորակառույց մասնաշենք։
Գյուղը հարուստ է հնավայրերով և պատմամշակութային կոթողներով։ Ջրափիի Սբ. Աստվածածին եկեղեցին ունի ավելի քան 160 տարվա պատմություն։ Այս բնակավայրի տարածքով է անցել ժամանակի միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ուղիներից մեկը: Գյուղի հարևանությամբ մինչև հիմա պահպանված է միջնադարյան քարավանատան կիսավեր շինությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։