Գերբեռնված Երևանը և անվտանգային խնդիրները․ որո՞նք են ներքին միգրացիան խթանող գործոնները

ՀՀ տարբեր համայնքների բնակավայրերից բազմաթիվ աշխատունակ տղամարդիկ նախ աշխատելու նպատակով մեկնում են Երևան, այնուհետ տեղափոխում են ընտանիքներին՝ մշտական բնակության։
Շիրակի մարզից, և ոչ միայն, արտագնա աշխատանքի մեկնողների երթուղին, ըստ էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի, փոխվել է վերջին 5-6 տարիներին։ Նրա խոսքով՝ այս գործընթացը հղի է բացասական հետևանքներով՝ գյուղերի բնակչության թվի նվազում, տարածքային անհամաչափ զարգացում և այլն։ Իսկ Երևանի տարերային շինարարությունը և գերբեռնվածությունը լուրջ անվտանգային խնդիրներ է առաջ բերում։
Որո՞նք են ներքին միգրացիան խթանող գործոնները և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը գյուղական բնակավայրերում բարենպաստ պայմաններ ստեղծելու և բնակչության հոսքը դեպի մայրաքաղաք կանխելու ուղղությամբ։
Էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ կառավարման անհրաժեշտություն կա, քանի որ տարածքային համաչափ զարգացում գրեթե չկա, և հատկապես վատ է վիճակը բարձրադիր գոտիների բնակավայրերում։