Հայաստանի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը Մելիքյանի գլխավորությամբ | Region

Հայաստանի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը Մելիքյանի գլխավորությամբ

Սեպտեմբեր 09,2025 22:07

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Հանդիպման հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Էդուարդ Սպերցյանը, դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այդ գոլը Սպերցյանի համար 10-րդն էր հավաքականի կազմում և 3-րդը՝ Իռլանդիայի դեմ խաղերում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կրկին ճնշում գործադրեց, և 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը՝ աչքի ընկնելով իր առաջին գոլով ազգային թիմում երկու տարվա դադարից հետո։

Հյուրերի միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Էվան Ֆերգյուսոնը։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը խփեց մեր ընտրանու 3-րդ գոլը, սկայան մրցավար այն չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Այսպիսով, երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է F խմբի երկրորդ հորիզոնականը։

armsport.am

Նորություններ