Խոսել եմ Մխիթարյանի հետ, պատրաստվում եմ գնալ Իտալիա. Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն:
Նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին:
«Ցավոք, մենք չունենք ազգային թիմն ուժեղացնելու ռեսուրսներ: Ունենք այն, ինչ ունենք, և կարող ենք մեկ-երկու խաղացող ավելացնել, առավելագույնը: Այդ ընթացքում կարող են երիտասարդներ հայտնվել, օրինակ՝ Փիլոյանը, բայց մենք ռեսուրսներ չունենք՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Ունենք լավ երիտասարդներ, բայց մեզ ժամանակ է պետք, իսկ երկրպագուն սպասել չի սիրում:
Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում, այսօր էլ եմ խոսել նրա հետ: Չեմ կարող բացահայտել, թե ինչ ենք քննարկել, բայց հույս ունեմ: Կարծում եմ՝ անպայման պետք է մեկնեմ Իտալիա, նրա հետ հանդիպեմ, խոսեմ, շփվեմ: Առայժմ չգիտեմ նրա կոնկրետ կարծիքը, բայց երբ տեսնեմ նրան, կհանդիպենք ընթրիքի, և ես անպայման կփորձեմ պարզել»,- նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի 3ին։