ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը 2 րոպեում՝ 10:0 | Region

ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը 2 րոպեում՝ 10:0

Սեպտեմբեր 14,2025 13:54

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

57 կգ  քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը գոտեմարտեց  Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովի հետ եւ վստահ հաղթանակ տարավ երկու րոպեում 10:0 հաշվով:

Աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս կգա նաեւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը  1/16 եզրափակիչում կմրցի Իրանի ներկայացուցիչ, Յոնես Էմամիչողայի հետ:

Երեկոյան մրցահերթում Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարի աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալի համար: Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

Նորություններ