ԱԱ-2025. Մալխաս Ամոյանի տպավորիչ հաղթանակը՝ 10:0 | Region

ԱԱ-2025. Մալխաս Ամոյանի տպավորիչ հաղթանակը՝ 10:0

Սեպտեմբեր 18,2025 16:00

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը տսպավորիչ հաղթանակով դուրս եկավ Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

77 կգ քաշայինների  1/8 եզրափակիչում Ամոյանի գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուս Բերնատեկի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 10:0 հաշվով:

Մալխաս Ամոյանը մեկնարկային  1/16 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության կրկնակի չեմպիոն, Ամերիկայի ներկայացուցիչ Քամալ Բեյին:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խաչատրյանը, Ռազմիկ Քուրդյանը պարտվեցին:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը (55 կգ ) մեկնարկային  1/8 եզրափակիչում պարտվեց թուրք Մուհամեդ Չակիրին:

130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում ադրբեջանցուն հաղթելուց հետո, 1/8 եզրափակիչում 3:5 հաշվով պարտվեց ռուս Պավել Գլինչուկին:

Նորություններ