«Եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն»․Փաշինյան | Region

«Եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն»․Փաշինյան

Սեպտեմբեր 20,2025 11:40

«Մենք Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»,-այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ կաթողիկոսությունից հրաժարվելու իշխանության պահանջին։

Փաշինյանը նորից կրկնեց․ «Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, և նա պետք է հեռանա, ինչքան շուտ, այնքան լավ, և առանց ժողովրդական ներգործության: Եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը պահանջում է կաթողիկոսից հրաժարվել կաթողիկոսությունից, վարչապետը պահանջը սկսել էր վիրավորանքներով։ Նա պարբերաբար գրառումներ է անում․«Մայր Աթոռը  պետք է պարզաբանի՝ արդյոք Կտրիճ Ներսիսյանը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը և զավակ ունի»։

Նորություններ