«ՌԴ նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում, բազմաթիվ խնդիրներ կային, դրանց լուծումը գտել ենք»․Փաշինյան | Region

«ՌԴ նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում, բազմաթիվ խնդիրներ կային, դրանց լուծումը գտել ենք»․Փաշինյան

Սեպտեմբեր 20,2025 13:56

«Կան գործընկերներ, որոնք նման գնահատականներ ունեն, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, և ունեն հիմնավորումներ։ Ցավոք, ռուսական որոշ հեռուստաալիքներ, առանձին խոսնակներ, բանախոսներ, այդպիսի տրամաբանություն զարգացնում են, բայց ես այդ տրամաբանությամբ չեմ դիտարկում մեր հարաբերությունները»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ուղերձ եք հղում ՌԴ-ին, եր ասում եք, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ  հիբրիդային պատերազմ է վարում, մյուս կողմից էլ ասում եք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցողական են, տրանսֆորմացիայի փուլում։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ 7-րդ  համաժողովն է, այս պահին ընթանում է վարչության անդամների ընտրությունը, Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

«ՌԴ նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է։ Տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։ Եվ իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրներին, որոնք թվում է, թե կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ու կգտնենք լուծումներ։ Սրա համար կարևոր է անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ։ Ես հասկանում եմ, որ պարզ չէ, կան քննարկումներ, մեր գործընկերներից շատերը հստակ արտահայտվում են, բայց ես դա համարոմ եմ տրանսֆորմացիայի մաս, որտեղ դրականն անգամներով շատ է, քան բացասականը։ Ես եւ մենք կենտրոնանալու ենք դրականի վրա եւ փորձենք զարգացնել դրականը»,-ասաց Փաշինյանը։

Նորություններ