Առնետների հարձակումից երեխաներ են տուժել․ Գյումրու անտեսված թաղամասն ու մոռացված բնակիչները | Region

Առնետների հարձակումից երեխաներ են տուժել․ Գյումրու անտեսված թաղամասն ու մոռացված բնակիչները

Սեպտեմբեր 22,2025 21:05

Գյումրու Վարդբաղ կոչվող թաղամասում գտնվող 2 քառահարկ շենքերից մեկը մինչ 1988թ․-ի երկրաշարժը եղել է ռադիոգործարանի հանրակացարանը, մյուսը՝ ուսումնարան։ Երկրաշարժից հետո բնակեցվել են անօթևան ընտանիքներով։

Այստեղի անտանելի պայմաններին չդիմանալով՝ բնակիչներից շատերը հեռացել են։ 2 շենքում 10 ընտանիք է ապրում՝ ծայրահեղ վատ պայմաններում, առանց կոմունալ  հարմարությունների։ Մարդիկ ջուրը նկուղից են կրում, սանհանգույցը չի գործում, քառահարկ շենքերի անգամ 2-րդ հարկերն են կաթոցների տակ։

Բնակիչները շարունակ բողոքել են, դիմել պատկան մարմիններին, որ գոնե տանիքն ու ջրակոյուղատար ցանցը նորոգեն, բայց միայն խոստումներ են եղել։

Տարիների անտեսվածության հետևանք է նաև շենքերում առնետների առկայությունը։ Բնակիչների տեղեկացմամբ՝ օրեր առաջ առնետները 1,5 և 3 տարեկան երեխաների վրա են հարձակվել։ Փոքրիկները վարակվել  են մաշկային հիվանդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ