«Թողեցինք ամենաթանկը՝ հայրենիքն ու գերեզմանները»․ Սառնաղբյուրից՝ Եղեգնավան | Region

«Թողեցինք ամենաթանկը՝ հայրենիքն ու գերեզմանները»․ Սառնաղբյուրից՝ Եղեգնավան

Սեպտեմբեր 25,2025 11:00

Բռնի տեղահանության օրերին Վարդանի և Արինեի ընտանիքը բեռնատարով է հասել Հայաստան։ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում են ապրել, սակայն այդ օրը Ստեփանակերտում են եղել, և չեն էլ հասցրել վերադառնալ տուն՝ իրենց հետ ինչ-որ իր վերցնելու համար։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Եղեգնավան բնակավայրում։

Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց ընտանիքի մայրը՝ Արինե Գրիգորյանը, Արցախում են թողել ամեն ինչ՝ փաստաթղթերը, դրամական միջոցները, ավտոմեքենան, տունն ու տնտեսությունը։ Սակայն շատ ավելի ծանր ու ցավալի է հայրենիքի և իրենց հարազատների գերեզմանների կորուստը։

Արինեի ամուսինը՝ Վարդանը, մասնակցել է 1990-ականների ազատագրական պայքարին, 3-րդ կարգի հաշմանդամ է։

Եղեգնավանում տուն են վարձակալել, ամսական 50 հզր․ դրամը մեծ դժվարությամբ են կարողանում տալ։ 4 երեխա են մեծացնում, ավագ դուստրը ուսանող է Երևանում, մյուսները սովորում են Եղեգնավանի դպրոցում։

Աշխատանք չեն կարողանում գտնել, հողագործությամբ զբաղվելու համար էլ խանգարող հանգամանքներ կան։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

 

Նորություններ