«Հայաստան» խմբակցությունը միացավ «Պատիվ ունեմ»-ի՝ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու նախագծին
Սեպտեմբեր 26,2025 13:24

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միացավ «Պատիվ ունեմ»-ի՝ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու նախագծին։
Այսօր խորհրդարանում Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների 28 ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իրենց նախագծին:
ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է` վարչապետի իմպիչմենտի հայտարարության նախագիծը: Օրինագիծը շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 36 ձայն, ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 պատգամավոր, մինչդեռ օրինագծի քվեարկության հաջող անցկացման համար անհրաժեշտ է 54 ձայն: