Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարության և կալանքի վերաբերյալ․ հարցումներ Գյումրիում | Region

Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարության և կալանքի վերաբերյալ․ հարցումներ Գյումրիում

Սեպտեմբեր 26,2025 14:31

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն օրեր առաջ մեղավոր ճանաչվեց դատարանի վերդիկտով։ Խափանման միջոց ընտրված կալանքը թողնվեց անփոփոխ։ Նրա պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում, որը նշանակվել է սեպտեմբերի 29-ին։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով՝ այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքից, հանրային աշխատանքներից մինչև 5 տարվա ազատազրկում։ Մեղադրանքի հիմքում ԶԼՄ-ներին տրված նրա հարցազրույցներն են։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն 3 ամիս   կալանավորված է։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները դատավարության մասին, ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում եկեղեցականին դատելու հանգամանքին։

Regions TV-ի հարցումները Գյումրիում։

 

 

 

 

Նորություններ