Հռոմի Պապը կայցելի Թուրիքա և Լիբանան | Region

Հռոմի Պապը կայցելի Թուրիքա և Լիբանան

Հոկտեմբեր 08,2025 16:16

Հռոմի Պապ Լևոն XIV-ի ընտրվելուց հետո առաջին արտասահմանյան ուղևորությունը կլինի դեպի Թուրքիա և Լիբանան։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։  

Պապն «ընդունել է Թուրքիայի և Լիբանանի պետական և եկեղեցական իշխանությունների ղեկավարների հրավերը»,- հայտարարել է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին։

Նոյեմբերի 27-30-ը Լևոն XIV Պապը Թուրքիայում կայցելի Իզնիկ քաղաք՝ Նիկիայի առաջին տիեզերական ժողովի գումարման 1700-ամյակի առթիվ։ Այնուհետև նա կմեկնի Լիբանան, որտեղ կմնա մինչև դեկտեմբերի 2-ը։

 

Նորություններ