Շաքիի ջրվեժ․ անձեռակերտ հրաշալիքի ամբողջ վեհությունը | Region

Շաքիի ջրվեժ․ անձեռակերտ հրաշալիքի ամբողջ վեհությունը

Հոկտեմբեր 10,2025 12:40

Սյունյաց աշխարհի հրաշալի բնության գրկում է գտնվում Շաքիի ջրվեժը, որը գրանցված է ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում։ Ջրվեժի բարձրությունը 15-17 մ է։

Տեղանքն առանձնանում է խորը կիրճով, պատկառելի ժայռերով և քարայրներով, որտեղ հայտնաբերվել են մարդու գործունեության հին հետքեր։

Հայաստանի գեղատեսիլ այս վայրը և՛ հայաստանցիների, և՛ օտարազգիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է։

Ջրվեժի անվան հետ կապված կա 2 առասպել, որոնք թշնամու կողմից առևանգված և իրենց պատվի համար կյանքը զոհաբերած հայուհիների մասին են։

Regions TV-ի տեսախցիկն արձանագրել է անձեռակերտ այս հրաշալիքի ամբողջ վեհությունը։

Նորություններ