«Հայաստանի և Էստոնիայի միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորված»․ ԱԳՆ

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ գլոբալ հարցերով տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ազատություն առցանց կոալիցիայի» և թվային միջավայրում մարդու իրավունքների խթանման շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ ձևաչափերում ընդհանուր առաջնահերթությունների առաջմղմանը միտված համատեղ նախաձեռնությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանը: