Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային
Հոկտեմբեր 11,2025 22:17

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
56-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» 29-ամյա հարձակվող Դանիել Լուկաշը (տեսանյութ)։ Ավելացված չորորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հունգարական «Ֆերենցվարոշի» 21-ամյա հարձակվող Ժոմբոր Գրուբերը (տեսանյութ)։
F խմբի երրորդ տուրի մյուս խաղում խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականը կընդունի Իռլանդիային։
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին։
ԱԱ-2026, ընտրական փուլ, եվրոպական գոտի
F խումբ, երրորդ տուր
Հունգարիա – Հայաստան՝ 2:0
Դանիել Լուկաշ, 56, Ժոմբոր Գրուբեր, 90+4