Շախմատի ԵԱ․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց հունգարացիներին
Հոկտեմբեր 12,2025 20:31

Բաթումիում (Վրաստան) անցկացվող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի թիմին։
Հաղթանակ տարան Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, կես միավոր վաստակեց Լիլիթ Մկրտչյանը։ Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը։
Հայաստանի թիմը 9 միավորով ընթացիկ 6-րդ տեղում է։
Առաջնությունում կանցկացվի 9 տուր։