Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանի շենքը կրկին լցվել է ջրով․ բնակիչների բողոքները տեղ չեն հասնում | Region

Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանի շենքը կրկին լցվել է ջրով․ բնակիչների բողոքները տեղ չեն հասնում

Հոկտեմբեր 13,2025 19:09

Գյումրիի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի շենքի բնակիչները դիմել են Regions TV-ին՝ հանրայնացնելու համար իրենց պահանջը։

Բոլոր ժամանակների իշխանությունները, չնայած ժամանակ առ ժամանակ տված խոստումներին, այդպես էլ չլուծեցին վթարային շենքի տանիքի հարցը,-հայտնեցին  բնակիչները։

Շենքը կիսախարխուլ վիճակում է, տանիքը նորոգման կարիք ունի, տարրական կենցաղային պայմանները բացակայում են։

Նախկին ռադիոգործարանի հանրակացարանի շենքում 9 ընտանիք է ապրում, բոլորն էլ սոցիալապես անապահով։

Շենքի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց խնդիրները։ Ամեն անձրևից ու ձյան տեղումներից հետո շենքը լցվում է ջրով, պատերը մասնակի փլուզվում են։

Բնակիչները նախընտրական շրջանում լավ կյանք ունենալու խոստումների պակաս չեն ունեցել, իսկ գործ անող այդպես էլ չգտնվեց։

Մանրամասները` տեսանյութում։

Նորություններ