Բաքվում պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում․ Փաշինյան
Հոկտեմբեր 16,2025 13:24

Բաքվում պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և բնականաբար, ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ մոտեցումն այն է, որ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին չեմ հայտարարում։ Երբ կլինեն արդյունքներ, կհայտարարենք»,-ասաց Փաշինյանը։