Ձերբակալվել են Երևանի Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ
Հոկտեմբեր 17,2025 16:37

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնել է, որ ձերբակալվել են Երևանի Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։
Ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են «համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ»:
Նշվում է, որ ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։