Երբ տարիքը պարզապես թիվ է․ Վարդանիձորցի Սոսիկ պապն ու իր մեծ տնտեսությունը | Region

Երբ տարիքը պարզապես թիվ է․ Վարդանիձորցի Սոսիկ պապն ու իր մեծ տնտեսությունը

Հոկտեմբեր 19,2025 11:30

Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում բնակվող Սոսիկ Սարգսյանն արարող, ստեղծող հայ մարդու լավագույն օրինակ է։ Ժամանակին աշխատել է ամենատարբեր բնագավառներում, զուգահեռ զբաղվել է այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

76-ամյա Սոսիկ պապն այսօր էլ, չնայած իր պատկառելի տարիքին, ավելի քան 1 հեկտար հող է մշակում, խնամում այգիները, վաճառում է այս տարածաշրջանին բնորոշ արևահամ միրգը, բեղուն մեղվափեթակներից ստացած անարատ մեղրը և իր թորած մրգային օղին։

Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց Սոսիկ Սարգսյանը, տարիքն իր համար խոչընդոտ չէ, աշխատում է օրնիբուն, արթնանում է առավոտյան ժ․5։00-ին, հողատարածքներ է գնում իր վարած ամենագնացով և ավարտին հասցնում բոլոր գործերը։

Սոսիկ Սարգսյանը նաև հայրենասեր սյունեցի է, 1990-ականներին մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։

Regions TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ