Ռոման Բերեզովսկին նշանակվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար
Հոկտեմբեր 19,2025 17:34
Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում է «Հայաստանի ռուսական համայնք» կազմակերպության տեղեկատվական ռեսուրսը։
Ինչպես պատմել է Բերեզովսկին Sputnik Արմենիային, նա ընդունել է Հայաստանի ռուսական համայնքի խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը, քանի որ ցանկանում է իր փորձը կիրառել հասարակական ոլորտում։
«Թիմային ոգին միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղալ խաղադաշտում, այլև գործել դրա սահմաններից դուրս՝ հասարակության համար։ Այսօր ես հավատում եմ, որ դա կարող է իրական օգուտներ բերել», — ասաց նա։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
