Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդի օրհնությամբ պատարագ է մատուցվում | Region

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդի օրհնությամբ պատարագ է մատուցվում

Հոկտեմբեր 26,2025 12:32

Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում այսօր՝ հոկտեմբերրի 26—ին, տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։

Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:

Նախօրեին  Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է ձեռնադրվողների ընծայման կարգը:

Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։

news.am

Նորություններ