Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը. Փաշինյան
Հոկտեմբեր 27,2025 10:56
«Ըստ էության, առաջին անգամ է, երբ մենք ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում»,- ՀՀ ԱԺ-ում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ խաղաղությունն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին արդեն 1տարի 8 ամիս փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,-շարունակեց Փաշինյանը։
«Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»,- հայտարարեց Փաշինյանը։
