Հռոմի Պապը կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի
Հոկտեմբեր 28,2025 21:44
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։
Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
