Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն | Region

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հոկտեմբեր 29,2025 20:42

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) դարձավ ոսկե մեդալակիր։

20-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում` երկամարտի 214 կգ (91+123) արդյունքով դառնալով հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։

Գրիգորյանը մեծահասակների պայքարում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն։

Հոկտեմբերի 29-ին Մ23 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդոյանը (երկուսն էլ` 60կգ)։

Նորություններ