Տիգրան Կարապետյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Հոկտեմբեր 30,2025 20:49
Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ:
Վերջին մոտեցումով Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Այս վարժությունում Տիգրանն առաջինն է: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր:
Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
