Մարտական հերթապահության ժամանակ մահացել է Սամվել Հայրապետյանը. ԵԿՄ
                 Հոկտեմբեր 30,2025 22:25 
                
            
             
            Այսօր՝ ժամը 17:55-ի սահմաններում, ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը:
Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից․
«Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում:
Ցավակցում ենք մեր զինակից ընկերոջ ընտանիքին եւ ծառայակից ընկերներին»:

 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    