«Հին քարտեզներում կտեսնենք Գեղամա ծով ու չենք տեսնի Ադրբեջան». Ռուբինյան
                 Նոյեմբեր 03,2025 21:45 
                
            
            
            Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան:
Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ:
Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Բավական է նայել 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի կողմից հրատարակված քարտեզներին, որպեսզի տեսնեք, որ այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։ Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ արտացոլված են»։
