Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն
Նոյեմբեր 04,2025 14:44
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:
Երկամարտի 361 կգ արդյունքով` Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
