Երիտասարդների և Մ23 ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը՝ լավագույն ծանրորդներ
Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։
Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական թիմը՝ 4-րդը, մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը, հաղորդում է ՀԾՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հայաստան հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական եւ Մ23 առաջնությունում։
Երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Մերի Միսակյան (69 կգ) եւ Աննա Ամրոսյան (77կգ):
Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Լիանա Գյուրջյանը (86 կգ) Գարիկ Կարապետյանը (110կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+110), արծաթե մեդալակիր՝ Մնացական Աբրահամյան (94 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):
