Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն
Նոյեմբեր 08,2025 14:29
2025 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնը Վահե Սուքիասյանն է, Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոնը՝ Տիգրան Համբարձումյանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ հրապարակելով լուսանկարներ պատանի շախմատիստների պարգևատրման արարողությունից:
Վահեն 9 հնարավորից վաստակել էր 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Տիգրանը 9 հնարավորից վաստակել էր 7.5 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
