Ալվանք․ հարավային սահմանապահ գյուղը, որտեղ ջուրն ամենաթանկ բարիքն է | Region

Ալվանք․ հարավային սահմանապահ գյուղը, որտեղ ջուրն ամենաթանկ բարիքն է

Նոյեմբեր 11,2025 21:00

Ալվանք գյուղը 2016 թ․-ի սեպտեմբերից խոշորացված Մեղրի համայնքի մաս է կազմում։

Ալվանքում բնակվում է մոտ 175 մարդ, գյուղն ունի 63 տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և չրագործությամբ։ Նախկինում խաղողի մշակությունն էր տարածված, սակայն, բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Դանիելյանի պնդմամբ, հիմա առավել շատ են թզի և արքայանարնջի այգիները։

Մեր երկրի հարավային սահմանին կից գտնվող այս գյուղում հիմնական մտահոգող հարցը  խմելու ջրի սակավությունն է։ Regions TV-ի հետ զրույցում Աշոտ Դանիելյանը հայտնեց, որ անցյալ տարի խորքային հորի շինաշխատանքներ տարվեցին, ջրային մեծ տարա տեղադրվեց, ինչի շնորհիվ կարողանում են յուրաքանչյուր թաղամաս 1-2 ժամով ջուր մատակարարել։ Սակայն դա միայն մասնակի լուծում է։

Ինչ վերաբերում է ոռոգման ջրի մատակարարման բարելավմանը, ապա դրա համար անհրաժեշտ են նոր պոմպեր․ մինչ օրս Ալվանքում օգտագործում են խորհրդային շրջանի հին պոմպերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ