Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Փաշինյան | Region

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Փաշինյան

Նոյեմբեր 12,2025 17:42

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Այս մասին այսօր պորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասպանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ղազախստանից ցորենի ներկրմանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն շուկայում այլ խաղացողների առաջարկներից էլ չի հրաժարվի։

«Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նայել՝ շուկայում էլ ինչ կա, ով է ցորեն վաճառում։ Կա՞ մեզ ցորենի առաջարկ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ բացառված է՝ մեկը գա, ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու փախնենք։ Այսօր, չեմ ուզում թաքցնել, առաջարկներ կան։ Երբ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, այլ վաճառողներն էլ ասում են՝ կարո՞ղ է հետաքրքիր է։ Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք։ Եթե գինն ու որակը հետաքրքիր լինեն՝ կասենք՝ այո»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով․«Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է։ Էդ ռեժիմը ես չեմ հասկանում՝ ոնց է, որ թե՝ որդյակս, տեր եմ։ Մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերությունների մեջ չենք մտել։ Ի՞նչն է պրոբլեմը»։

Նշենք, որ Ղազախստանից ցորենի ՀՀ ներկրումն անհանգստություն է աաջացրել Ռուսաստանում, այդ երկրի ԱՀԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ուզում է անջատվել Մոսկվայից, օգնել Ուկրաինային՝ այդ երկրից ավելի թանկ հացահատիկ գնելով։

Նորություններ