Հայաստանի թիմը պարտվեց Հունգարիային
Նոյեմբեր 13,2025 22:59
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Հունգարիայի հավաքականի։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով:
33-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ֆերենցվարոշի» 31-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 25-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։
F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։
