Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելանը կալանավորվել են
«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելանը կալանավորվել են։ Այս մասին հայտնել են նրանց փաստաբանները։
Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»։
Երեկ առավոտյան Սամսոնյանին և Սաղաթելյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել ու տեղափոխել են քննչական։ Նրանք ձերբակալվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոմյանի՝ իրավապահներին ներկայացրած հաղորդման հիման վրա՝ վիրավորական արտահայտությունների, սպառնալիքներ հնչեցնելու համար։
Սամսոնյանի ու Սաղաթելյանի վարած փոդքասթում օրերս հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս հարցազրույցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան տղաներ»։ Սամսոնյանն ու Սաղաթելյանն էլ պատասխանել են Սիմոնյանին, նրան անվանելով «անասուն» ու եթերում նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են որպես սպառնալիք:
