«Որի՞ն խնդրեմ, մեկին, երկուսին․․․»․ քաղաքացիները՝ կենսաթոշակները բացառապես էլեկտրոնային եղանակով վճարելու մասին | Region

«Որի՞ն խնդրեմ, մեկին, երկուսին․․․»․ քաղաքացիները՝ կենսաթոշակները բացառապես էլեկտրոնային եղանակով վճարելու մասին

Նոյեմբեր 15,2025 15:45

«2026 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակային վճարումները բացառապես կիրականանան էլեկտրոնային եղանակով»։ Այս մասին օրերս կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ էլեկտրոնային տարբերակով վճարումները նպատակ ունեն պարզեցնել վճարումների գործընթացը, և ինքը չի հասկանում, թե ինչու են 75 և ավելի տարիք ունեցող քաղաքացիներին կենսաթոշակները վճարվում կանխիկ տարբերակով։

Regions TV-ի անցկացրած հարցումները վկայում են, որ էլեկտրոնային եղանակով կենսաթոշակների վճարումը տարեցների համար բարդություններ է առաջացնում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում օգտվել բանկոմատներից կամ տեղաշաժվելու խնդիր ունեն։

Գյումրի և Էջմիածին քաղաքներում նկարահանված տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ